Երեւանում «նախագծում են էվոլյուցիան» - Mediamax.am

5522 դիտում

Երեւանում «նախագծում են էվոլյուցիան»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային պատկերասրահում այսօր մեկնարկել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիայի (ASDA) կազմակերպած Գլոբալ ինովացիոն եռօրյա ֆորումը։ 

 

«Նախագծելով էվոլյուցիան»

 

Գլոբալ ինովացիոն ֆորումի մասնակիցներն աշխարհի 20 երկրից են։ Նրանք  արհեստական բանականության, ռոբոտիկայի, կենսաբանության եւ տվյալագիտության առաջատար մասնագետներ են, գործարարներ, գիտնականներ, նորարարներ։ Ֆորումին մասնակցում են նաեւ տեղացի մասնագետներ  ու գիտնականներ։ 

 

Քննարկվող ուղղությունները չորսն են՝ կենսաբանության վերջին նվաճումները, գենետիկա եւ գենոմիկա, բանականության ապագան, ռոբոտիկան։

 

Արմեն Օրուջյան. Մենք տեխնոլոգիաների հետեւից չենք հասցնի 

 

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը տեսակետ է հայտնել, որ էվոլյուցիայի արդյունքում կատարված բոլոր փոփոխություններն այժմ կատարվում են ընդամենը մի քանի ամսվա կամ օրվա ընթացքում։

 

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` FAST

 

«Տեխնոլոգիաներն ավելի ու ավելի արագ են զարգանում։ Կարծում եմ, որ, ի վերջո, դրա զարգացման տեմպերն այնքան կարագանան, որ մենք չենք հասցնի հետեւել դրանց»,- ասել է Արմեն Օրուջյանը։

 

Նուբար Աֆեյան. Կփորձենք հասկանալ էվոլյուցիոն համակարգերը 

 

FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշել է, որ ֆորումն էվոլուցիայի նախագծման խնդիրների լուծման լավ հնարավորություն է։

 

«Մենք կփորձենք օգտագործել գիտական գործիքները՝ խնդիրները հասկանալու եւ դրանց լուծումը գտնելու համար։ Կփորձենք պարզել, որքանով կարող ենք օգտակար լինել միմյանց։ Էվոլյուցիան հասկանալն օգնում է հասկանալ նաեւ այն համակարգերը, որոնք ընկած են դրա հիմքում, եւ այդ նպատակով կոչ եմ անում միավորվել բոլորին Հայաստանում եւ Հայաստանից դուրս»,- ասել է Նուբար Աֆեյանը։

 

Նուբար Աֆեյանը Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST

 

Ռուբեն Վարդանյան. Մարդիկ վստահեցին մեզ

 

FAST-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ներկաներին պատմել է այն մասին, թե ինչպես 2001 թվականին Բոստոնում հանդիպեցին հայկական արմատներով երկու էմիգրանտներ։

 

«Նրանցից մեկը ես էի, մյուսը՝ Նուբար Աֆեյանը։ Մենք տարբեր կրթական անցյալ ու զբաղվածություն ունեինք, բայց երկուսիս էլ մտահոգում էր Հայաստանի ապագան։ Դա 17 տարի առաջ էր, եւ մենք պարզապես որոշեցինք ու առաջարկեցինք միմյանց՝ կերտել Հայաստանում ապագա։ Եվ գտնվեցին մարդիկ, որոնք միացան մեզ, վստահեցին եւ հետեւեցին՝ մեր Հայաստանի զարգացման տեսլականի սցենարին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին