ԽՍՀՄ դեսպանությունը եւ Rock Aid Armenia-ի «ոսկե սկավառակները» - Mediamax.am

exclusive
10747 դիտում

ԽՍՀՄ դեսպանությունը եւ Rock Aid Armenia-ի «ոսկե սկավառակները»


Թոնի Այոմին, Իէն Գիլանը եւ Բրյուս Դիքինսոնը՝ Լոնդոնում ԽՍՀՄ դեսպանության տարածքում
Թոնի Այոմին, Իէն Գիլանը եւ Բրյուս Դիքինսոնը՝ Լոնդոնում ԽՍՀՄ դեսպանության տարածքում

Լուսանկարը` Getty Images


1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվեց Deep Purple խմբի Smoke on the water հիթի «աստղային» տարբերակը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Rock Aid Armenia-ի 30-ամյակին նվիրված հատուկ նախագիծը բացահայտում է ծրագրի մանրամասները:

 

 

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի գրասենյակի աջակցությամբ:

 

 

 

***

 

1990 թվականին Rock Aid Armenia-ի թողարկած «The Earthquake Album»-ը վաճառվեց ավելի քան 100 000 օրինակով եւ «ոսկե» դարձավ: Սա առաջին բարեգործական ալբոմն էր, որը նման արդյունք գրանցեց:

 

Պատմում է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին.

 

«Մեծ Բրիտանիայում Խորհրդային Միության դեսպանին ճանաչում էի 1988 թվականից, երբ մասնակցել էի «Աշխարհն ՁԻԱՀ-ի դեմ» գլոբալ հեռուստատեսային նախագծի կազմակերպմանը: ԽՍՀՄ դեսպանությունը մեծ աջակցություն ցուցաբերեց այդ հեռարձակման հետ կապված:

 

Ուստի, երբ «The Earthquake Album»-ը հաջողեց, խոսեցի ԽՍՀՄ դեսպանի եւ առաջարկեցի, որ հատուկ միջոցառում կազմակերպենք դեսպանությունում՝ մեր հաջողությունը տոնելու համար:

 

Նա համաձայնեց տարածք տրամադրել ԽՍՀՄ դեսպանությունում, որտեղ մենք կարող էինք ոսկե սկավառակները շնորհել այն երաժիշտներին, ովքեր մասնակցել էին ձայնագրություններին:

 

 

Հիանալի օր էր՝ մեր երախտագիտությունը հայտնեցինք բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել էին մեզ: «Սառը պատերազմը» դեռ շարունակվում էր, բայց այդ միջոցառումը իր ուրույն դերը խաղաց Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պատնեշների վերացման գործում»:

 

Խոսելով միջոցառման ժամանակ, Իէն Գիլանն ասել էր.

 

«Շատ լավ եմ հիշում այն օրը, երբ այցելեցի Սպիտակ: Ավելի ուշ, երբ ինձ հարցրեցին տպավորություններիս մասին, չկարողացա ոչինչ պատասխանել՝ արցունքներս խեղդում էին. անհնար է նկարագրել այն, ինչ տեսա: Ես դա կհիշեմ մինչեւ կյանքիս վերջ»:

 

Կարդացեք նաեւ.

 

Led Zeppelin-ի, The Who-ի եւ մեծ թենիսի հետքը Rock Aid Armenia-ում

 

Գիլմորը, Գիլանը եւ Դիքինսոնը՝ ուղիղ եթերում ԽՍՀՄ-ի համար

 

Իէն Գիլանը, Ջոն Դին եւ «որբերի դասարանը» Սպիտակում

 

Wembley-ի հորինված համերգը եւ հանդիպումը Ստաս Նամինի հետ

 

Ինչպես Ռոջեր Թեյլորը դարձավ Rock Aid Armenia-ի թմբկահարը

 

Դէվիդ Գիլմորն օգնեց ձեւավորել Rock Aid Armenia-ի աստղաբույլը

 

«Կոմսոմոլկայի» 1989-ի անդրադարձը Rock Aid Armenia-ին

 

***

 

 

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին: Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին