Փաշինյան. Սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ - Mediamax.am

1050 դիտում

Փաշինյան. Սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը «մտնում է գործնական փուլ»:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետն այդ մասին ասել է Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Ի՞նչ է նշանակում սահմանազատում եւ սահմանագծում ընդհանրապես, եւ կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում: Դա նշանակում է գնալ եւ գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը:

 

Սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան եւ տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը, եւ դա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ պետական սահման:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում եւ ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետեւ կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետեւյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ի՞նչ առանձնահատկություն կա այստեղ: Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին, 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում: Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այն հարցը: Եվ երբ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն՝ գյուղի բնակելի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ: Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Իհարկե, մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չէ, գյուղը նաեւ նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ այդ քննարկումների ժամանակ մենք բոլոր փաստարկները բերում ենք, եւ այդ փաստարկներն արդարացի են: Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք: Եվ այս է նաեւ պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլեւ կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին