Կհանդիպեն սահմանազատման հարցերով հանձնաժողովները - Mediamax.am

976 դիտում

Կհանդիպեն սահմանազատման հարցերով հանձնաժողովները


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 31-ին տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների հանդիպումը:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ հանդիպումը կլինի հայ-ադրբեջանական սահմանին:

 

«Ըստ նախնական պայմանավորվածությունների, հանդիպմանը կքննարկվի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի, իրավական ակտերի տեսակները եւ տիպերը, պետք է նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել եւ տպագրվել են»,- ավելի վաղ տեղեկացրել էին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաեւի վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւանի ու Ղազախի հատվածում։ Հանդիպումից հետո Երեւանն ու Բաքուն հաստատել են սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին