«Երկաթգծային ենթակառուցվածքը վերականգնելու համար 2-3 տարի է պետք» - Mediamax.am

1744 դիտում

«Երկաթգծային ենթակառուցվածքը վերականգնելու համար 2-3 տարի է պետք»


Մհեր Գրիգորյանը
Մհեր Գրիգորյանը

Լուսանկարը` roscongress.org


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ «տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շրջանակում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի»:

«Երկաթուղին շատ ավելի արդյունավետ ենթակառուցվածքային լուծում է տարածաշրջանի համար: Մենք ուզում ենք լուծումներ, որոնք տարածաշրջանում կամրապնդեն եւ կավելացնեն Հայաստանի դերը որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։

 

Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքին, ապա առանձին հատվածների վերականգնմամբ մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում տարածաշրջանային մակարդակով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետը:

 

Նա նշել է, որ այս շաբաթվա ընթացքում Մոսկվայում կայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ հանդիպումը, որի շրջանակում «քննարկվելու է միայն ապաշրջափակման հարցը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին