Բաքվում ասել են, որ Երեւանը հարաբերությունները կարգավորելու «իրական ցանկություն» չունի - Mediamax.am

4015 դիտում

Բաքվում ասել են, որ Երեւանը հարաբերությունները կարգավորելու «իրական ցանկություն» չունի


Լուսանկարը` sputnik.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը հերթական անգամ ձեռնարկում է քայլեր, որոնք վկայում են Բաքվի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ցանկության բացակայության մասին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Մարաղայի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։

 

«Մենք մերժում ենք Հայաստանի արտգործնախարարության հերթական անհիմն, անօրինական եւ թշնամական հայտարարությունը եւ խստորեն դատապարտում հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումն այն ժամանակ, երբ երկու երկրները որոշել են քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

 

Դա մի երկրի հայտարարություն է, որը Ադրբեջանում անջատողականություն է քարոզում, այլ պետության ներքին գործերին է միջամտում՝ խախտելով միջազգային իրավունքը, խաթարում է տարածաշրջանում խաղաղության կառուցման ջանքերը եւ ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրա իրական նպատակը կարգավորումն ու խաղաղ գոյակցությունը չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին