Փաշինյանը նորից «հույս է հայտնել», որ երկաթուղու հարցը «դե յուրե» կամրագրվի - Mediamax.am

2058 դիտում

Փաշինյանը նորից «հույս է հայտնել», որ երկաթուղու հարցը «դե յուրե» կամրագրվի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Մեղրիի տարածաշրջանում մեկնարկում են Երասխ-Սադարակ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքները:

«Սա շատ կարևոր իրադարձություն է եւ ուզում եմ հույս հայտնել, որ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք ենք բերել 2021 թվականին Սոչիի եւ Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նա:

 

Մեդիամաքսը նշում է, որ ՀՀ կառավարության ղեկավարն առնվազն երրորդ անգամ է «հույս հայտնում», որ պայմանավորվածությունները կամրագրվեն փաստաթղթով:

 

Նիկոլ Փաշինյան ասել է, որ հայկական կողմը երկաթուղու կառուցումը դիտարկում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում: Նա նշել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում ավտոմոբիլային ճանապարհների հնարավոր երթուղիների՝ այդ թվում նոր մայրուղիների կառուցման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին