Էրդողան. «Միշտ կհիշենք մի շարք երկրների չարությունը Ադրբեջանի հանդեպ» - Mediamax.am

5172 դիտում

Էրդողան. «Միշտ կհիշենք մի շարք երկրների չարությունը Ադրբեջանի հանդեպ»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ Ղարաբաղյան պատերազմը եւ դրան հաջորդած իրադարձությունները «լակմուսի թուղթ դարձան մեր եւ Ադրբեջանի համար»:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Անկարայում խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանն Էրդողանը հիշեցրել է, որ պատերազմն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով եւ «վերջ դրեց Երեւանի 30-ամյա օկուպացիոն քաղաքականությանը»:

 

«Մենք երբեք չենք մոռանա մի շարք երկրների ատելությունն ու չարությունն այն երկրի նկատմամբ, որը պայքարում է սեփական հողերի ազատագրման համար, եւ Թուրքիայի նկատմամբ, որը պաշտպանում էր Բաքվի արդարացի դիրքորոշումը: Յուրաքանչյուր փորձ նաեւ դաս է Թուրքիայի համար, որի հիման վրա մենք նայում ենք դեպի ապագա»,- ասել է Էրդողանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին