The Economist. Բաքվի «Ռազմավարների զբոսայգին» «զզվելի» է - Mediamax.am

2027 դիտում

The Economist. Բաքվի «Ռազմավարների զբոսայգին» «զզվելի» է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Բրիտանական The Economist հանդեսը խմբագրական հոդվածում «զզվելի» է որակել Բաքվի «Ռազմավարների զբոսայգին»:

«Հաղթանակի զորահանդեսի ժամանակ Էրդողանը գովասանքով խոսեց Էնվեր Փաշայի՝ ցեղասպանության ճարտարապետներից մեկի մասին: Իսկ Ալիեւը վերջերս բացեց զզվելի «Ռազմավարների զբոսայգին», որտեղ ներկայացված են վիրավոր հայ զինվորների մանեկենները՝ ծուռ քթերով եւ գրոտեսկային դեմքերով, ինչպես նաեւ սպանված հայերի սաղավարտները: Կարելի է միայն գուշակել, թե ինչպես է նման ցուցադրությունը համադրվում խաղաղության մասին Ադրբեջանի առաջարկների հետ: Այն, ինչ Էրդողանը եւ Ալիեւը առաջարկում են Հայաստանին, ավելի շատ նման է ոչ թե ձիթենու ճյուղի, այլ պարտության հետ հաշտվելու պահանջի», - գրում է The Economist-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին