Ալիեւ. «Ինչպե՞ս է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները - Mediamax.am

3457 դիտում

Ալիեւ. «Ինչպե՞ս է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները


Լուսանկարը` Trend


Երեւան: Մեդիամաքս: Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Ադրբեջանը դեռ չի ստացել պաշտոնական պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները»:

«Որտեղի՞ց է Հայաստանը ստացել այդ հրթիռները: Նրանք չպետք է ունենային դրանք: Մենք ուզում ենք պատասխան՝ ինչպե՞ս է այդ մահաբեր զենքը հայտնվել Հայաստանի ձեռքում: Մինչ այժմ մենք չենք ստացել այս հարցի պատասխանը, բայց կստանանք», - ասել է Ալիեւը՝ Բաքվի «Ռազմավարների զբոսայգու» բացման ժամանակ, որտեղ ցուցադրվում են նաեւ «Իսկանդեր-Մ» հրթիռի բեկորները:

 

«Դա վկայում է Հայաստանի ռազմական հանցագործության մասին: Այս հրթիռներն օգտագործվել են ադրբեջանական զինուժի դեմ ՝ հայկական օկուպացիայից Շուշա քաղաքի ազատագրումից հետո: Մենք ունենք բավարար տվյալներ, բայց սպասում ենք պաշտոնական հայտարարության», - հավելել է Ադրբեջանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին