Իրան. Թույլ չենք տա, որ ահաբեկիչները տեղակայվեն մեր սահմանների մոտ - Mediamax.am

5491 դիտում

Իրան. Թույլ չենք տա, որ ահաբեկիչները տեղակայվեն մեր սահմանների մոտ


Լուսանկարը` mfa.gov.ir


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ թույլ չի տա ահաբեկիչների տեղակայում իր սահմանների մոտ:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.

 

«Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները մեր երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները մեր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին