Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահի պաշտոնին հավակնող վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը մի հայտարարություն է արել, որը երկրի ներսում եւ արտերկրում որակել են իբրեւ բացահայտ ռասիստական:
Zaman թերթի հաղորդման համաձայն, էրդողանն ասել է հետեւյալը.
«Ինձ վրացի են անվանել: Ներողություն եմ խնդրում, բայց հետո ավելի վատ բան էին արել՝ ինձ հայ էին անվանել: Բայց ես թուրք եմ»:
Թերթի հաղորդման համաձայն, Էրդողանի այս խոսքերը բողոքի մեծ ալիք են բարձրացրել սոցիալական ցանցերում՝ շատերը պնդում են, որ դրանով վարչապետը վիրավորել է Թուրքիայի հայազգի քաղաքացիներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: