Գագիկ Մինասյան. ՄՄ-ին անդամակցությունը նոր տնտեսական հնարավորություններ է ընձեռում ԼՂՀ-ին - Mediamax.am

6233 դիտում

Գագիկ Մինասյան. ՄՄ-ին անդամակցությունը նոր տնտեսական հնարավորություններ է ընձեռում ԼՂՀ-ին


Գագիկ Մինասյանը
Գագիկ Մինասյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Մաքսային միությանն անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի համար, այսօր ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, հնարավորություններ են ստեղծվում տնտեսական ակտիվության եւ նոր ներդրումների ներգրավման տեսակետից:

 

«Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միասնական տնտեսական տարածք են, որտեղ բացակայում է մաքսային սահմանը»,- ասել է նա:

 

Գագիկ Մինասյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը, չդառնալով ՄՄ անդամ, «դե ֆակտո դառնում է միության տարածք»:

 

Հանձնաժողովի նախագահի համոզմամբ, մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանը կունենա Մաքսային միության անդամի կարգավիճակ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին