ԿԸՀ-ն ամփոփել է քվեարկության վերջնական արդյունքները եւ մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը - Mediamax.am

4243 դիտում

ԿԸՀ-ն ամփոփել է քվեարկության վերջնական արդյունքները եւ մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում, ամփոփելով նախագահական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները, արձանագրել է, որ հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը՝ ստանալով ձայների 58.64 %-ը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքել է ձայների 36,74%-ը:

«Փետրվարի 18-ին կայացած քվեարկության ընթացքում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա», - ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 

ԿԸՀ-ն այսօր ուսումնասիրել եւ մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը «Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին նախընտրական շտաբերի քանակի վերաբերյալ» դիմումը: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին