Ընտանեկան որոշ վեճերի լուծման համար Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է - Mediamax.am

312 դիտում

Ընտանեկան որոշ վեճերի լուծման համար Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2025թ.-ի հուլիսի 1-ից Հայաստանում ընտանեկան որոշ վեճերի լուծման համար հաշտարարությունը պարտադիր է: Այն կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար: 

 

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ստորագրվելուց եւ հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի որոշումը։ Եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման:

 

Հաշտարարությունը պարտադիր է՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի բռնագանձման, ընդհանուր գույքի բաժանման, երեխայի հետ շփման, դաստիարակության եւ կրթության հարցերի, երեխայի տեսակցության կարգի սահմանման, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին