ԵՄ-ն փաստացի արդարացրեց Սաֆարովի փոխանցումը Ադրբեջանին - Mediamax.am

5960 դիտում

ԵՄ-ն փաստացի արդարացրեց Սաֆարովի փոխանցումը Ադրբեջանին


Քեթրին Էշթոն
Քեթրին Էշթոն

Լուսանկարը` http://www.euinside.eu


ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակներն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

“Բարձր Ներկայացուցիչը եւ Հանձնակատար Ֆյուլեն մտահոգված են լուրերով այն մասին, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանելու համար:

 

Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից Ադրբեջան է փոխանցվել վերջինիս հայտի հիման վրա օգոստոսի 31-ին` 1983թ. ընդունված Ստրասբուրգի կոնվենցիայի շրջանակում, որպեսզի շարունակի կրել իր պատիժը: ԵՄ ներկայացուցիչները կապի մեջ են համապատասխան իշխանությունների հետ եւ կշարունակեն հետեւել իրավիճակին:

 

Տարածաշրջանային կայունության եւ հաշտեցմանն ուղղված շարունական ջանքերի շահերից ելնելով, Բարձր Ներկայացուցիչը եւ Հանձնակատար Ֆյուլեն վերահաստատում են իրենց կոչը Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերելու մասին` իրավիճակի սրումը կանխելու համար”, - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին