Վահան Հունանյանն ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից - Mediamax.am

2580 դիտում

Վահան Հունանյանն ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԳ նախարար պարոն Արարատ Միրզոյանին՝ օրինակելի առաջնորդության, համատեղ աշխատանքի ու ցուցաբերած վստահության համար։

 

Ինձ համար մեծ պատիվ, բարձր պատասխանատվություն ու անհամեմատելի փորձառություն էր մեր երկրի համար շատ կարեւոր այս մեկուկես տարվա ընթացքում դիվանագիտական առաջնագծում լինելը։   

 

Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջեւ ծառացած բազում անվտանգային եւ այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար եւ, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչեւ հասնենք խաղաղ նավահանգիստ։

 

Շնորհակալ եմ ԱԳՆ ու տարբեր պետական գերատեսչությունների, ԶԼՄ-ների ու հասարակական սեկտորի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահան Հունանյանը:

 

Միաժամանակ, նա հայտնել է, որ ԱԳՆ նոր խոսնակ է նշանակվել Անի Բադալյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին