Արմեն Չարչյանի նկատմամբ կհարուցվի քրեական հետապնդում - Mediamax.am

2301 դիտում

Արմեն Չարչյանի նկատմամբ կհարուցվի քրեական հետապնդում


Լուսանկարը` sputnik.am


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է արտահայտվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի միջնորդագրին:

Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը մասնակցել է միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Կողմ է քվեարկել 67 պատգամավոր, անվավեր՝ 1:

 

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու միջնորդության քննարկմանն ու քվեարկությանը։

 

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության համաձայն` Արմեն Չարչյանն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել քրեական գործի վերաբերյալ, որն առանձնապես ծանր հետեւանքներ է ունեցել գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի համար` առաջացնելով նրա մահը։

 

Արմեն Չարչյանը մերժում է իրեն ներկայացված մեղադրանքները:

 

Փետրվարի 8-ին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել եւ քրեական հետապնդում էր հարուցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին