Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել բաց դատավարություն - Mediamax.am

1646 դիտում

Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել բաց դատավարություն


Լուսանկարը` Orbeli Center


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ նրա պաշտպանական խումբը հայտարարել են, որ փետրվարի 28-ի նշանակված դատական նիստի ժամանակ շարունակելու են պահանջել բաց եւ հրապարակային դատավարություն՝ քրեական գործի նյութերում պետական եւ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների բացակայության վերաբերյալ նախկինում արված պնդումների հիման վրա:

Այսօր նրա փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է․

 

«Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի եւ մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստը նշանակվել է 28.02.2022թ. ժամը 16:00-ին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ մեր կողմից ներկայացված բողոքի քննության օր է նշանակված 28.02.2022թ. ժամը 13:00-ին:

 

Հաշվի առնելով, որ Դավիթ Տոնոյանի եւ իր փաստաբանների հայտարարությունները արժանանում են ամենատարբեր մեկնաբանությունների, ընդհուպ մինչեւ «գործարք-առաջարկների» վերաբերյալ ենթադրությունների, հայտնում ենք, որ հայտարարություններով ցանկանում ենք բոլորի ուշադրությունը սեւեռել Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման եւ կալանքի տակ պահելու, գործով օբյեկտիվ իրականությունը պարզելու, ցույց տալու՝ վարույթն իրականացնող մարմնի, ապա նաեւ դատարանի անգործության եւ խնդրո առարկա զինամթերքի գնման գործարքի իրավաչափության վրա: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դ.Տոնոյանը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում եւ իրականացրել է միմիայն օրինական գործողություններ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին