Փաշինյան․Հայելային հետքաշումը չի կանխորոշելու դեմարկացիան - Mediamax.am

2390 դիտում

Փաշինյան․Հայելային հետքաշումը չի կանխորոշելու դեմարկացիան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկը չի կանխորոշելու դեմարկացիայի արդյունքները, որը պետք է բանակցությունների առարկա լինի։

Այսօր Ազգային Ժողովում նա նշել է, որ հայկական կողմի առաջարկները հիմնված են «լեգիտիմ եւ օրինական արձանագրումների վրա»։

 

«Զորքերը պետք է հետ քաշվեն հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների։ Պետք է տեղի ունենա նաեւ միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով։ Ծագում է ֆունդամենտալ հարց. արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի՞ պետական սահման։ Մեր պատասխանը դրական է, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991թ․ ԱՊՀ կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են։ Մենք կարծում ենք, որ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը «պատրաստ է լսել նաեւ այլ առաջարկներ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին