Փաշինյան. Մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունն արդիականությունը չի կորցրել - Mediamax.am

639 դիտում

Փաշինյան. Մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունն արդիականությունը չի կորցրել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունն անհրաժեշտ է դիտարկել որպես ուղենիշ, վերափոխման արդյունքում այն կառավարության համար պետք է դառնա կիրառական գործիք:

Այս մասին նա ասել է խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր:

 

«Այսօր հավաքվել ենք հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության եւ միջոցառումների ծրագրերի հետ: Պետք է տեսնենք, թե ինչ կարգաբերումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե՝ չկա, եւ ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը, իհարկե, նախ եւ առաջ գնահատելով դրա ակտուալությունը:

 

Այս ընթացքում իմ դիտարկումները եւ աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլեւ հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման եւ հրապարակման պահին: Մենք այս առումով հիմա պետք է կողմնորոշվենք մեր հետագա անելիքների շուրջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին