Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար - Mediamax.am

3063 դիտում

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար


Լուսանկարը` am.am


Երեւան: Մեդիամաքս: Գրիգոր Մինասյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ:

Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը ծնվել է 1983 թվականին:

 

2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ:

 

2010-2011 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:

 

2012 թվականից հանդիսանում էր «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին