Լավրովը փոխադրողներին կոչ է արել հաշվի առնել ԼՂ ներուժը - Mediamax.am

6271 դիտում

Լավրովը փոխադրողներին կոչ է արել հաշվի առնել ԼՂ ներուժը


Լուսանկարը` Tass


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսաստանցի տրանսպորտային փոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժի վրա։

«Այնտեղ այժմ ընթանում են ենթակառուցվածքների, ճանապարհների վերականգնման ակտիվ աշխատանքներ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ խոստումնալից տարածքին, որը, իմ կարծիքով, ակնհայտ տնտեսական օգուտներ կպարգեւի»,- Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանն ասել է Սերգեյ Լավրովը։

 

«Կարեւոր է, որ մեր մերձավոր հարեւանության այդ հատվածի տնտեսական զարգացումն ընթանա ռուսաստանյան ակտիվ մասնակցությամբ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

 

Դատելով Լավրովի խոսքերից, կարելի է ենթադրել, որ նա ի նկատի ունի 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին