Վերշբոու. Ռուսաստանը փաստացի լքեց հայերին - Mediamax.am

exclusive
4957 դիտում

Վերշբոու. Ռուսաստանը փաստացի լքեց հայերին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի կարծիքով, վերջին պատերազմում Ռուսաստանը «փաստացի լքեց հայերին»:

Ալեքսանդր Վերշբոուն այս մասին ասել է ամերիկացի լրագրող Ջիլ Դուղերտիին, հարցազրույցների շարք է անցկացրել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանների հետ:

 

Վերշբոուն նշել է, որ «հարեւաններին իշխելու Պուտինի փորձերն այսօր այնքան հաջող չեն, որքան թվում է»:

 

«Ուկրաինան դեռ փակուղու մեջ է՝ արեւելքում ռազմական բախման առումով, սակայն շարունակում է ավելի ու ավելի կողմնորոշվել դեպի Արեւմուտք: Կարծում եմ, որ հոգեբանորեն Ռուսաստանը կորցրել է Ուկրաինան եւ ուկրաինացի ժողովրդին՝ իր դաժան վերաբերմունքի, քարոզչության եւ ապատեղեկատվության շնորհիվ: Բելառուսը դարձել է անսպասելի գլխացավանք: Ռուսաստանը չի ցանկանում օրինականացնել ուրիշի հեղափոխությունը, սակայն նաեւ չգիտի, թե ինչպես անել, որ Բելառուսը մնա հսկողության տակ, կամ գոնե կառավարելի մնա:

 

Հայ-ադրբեջանական հակամարտությունում Թուրքիան ամուր ռազմավարական դիրք զբաղեցրեց: Եվ չնայած Ռուսաստանը ստացավ այն, ինչը ցանկանում էր կարճաժամկետ կտրվածքով. Զորքեր՝ կողմերը բաժանելու համար, ընկալումն այն է, որ այն փաստացի լքեց հայերին եւ թույլ տվեց թուրքերին ռազմավարական պլացդարմ ստեղծել նախկին խորհրդային տարածքում, ինչը դրդելու է Ռուսաստանի այլ հարեւաններին աջակցություն փնտրել ոչ Մոսկվայից», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին