Ջորջ Քենթը Հայաստանի վերջին ընտրությունները օրինակելի է անվանել - Mediamax.am

5893 դիտում

Ջորջ Քենթը Հայաստանի վերջին ընտրությունները օրինակելի է անվանել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխօգնական Ջորջ Քենթը հայտարարել է, որ «Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն պահանջելու նույնքան թափանցիկ ընտրություններ, ինչպիսիք անցկացվել էին Հայաստանում 2018 թվականին»:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, Ջորջ Քենթը «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է.

 

«Հայաստանը, որը վերջին 25 տարվա ընթացքում արդար ընտրություններ չէր ունեցել, 2018-ին անցկացրեց ընտրություններ, որոնք լավագույնն էին հետխորհրդային տարածքում: Կարծում եմ, որ Վրաստանի քաղաքացիները կարող են հարցնել ընտրություններ անցկացնող մարդկանց. ինչո՞ւ մենք չենք կարող անցկացնել այնպիսի ընտրություններ, ինչպիսիք անցկացրեց Հայաստանը»:

 

Միեւնույն ժամանակ, դիվանագետը շեշտել է, որ 2003 թվականից ի վեր Վրաստանը առաջատարն էր տարածաշրջանում ՝ «բոլորին ցույց տալով, թե ինչի կարող է հասնել մի երկիր, որն իսկապես ցանկանում է համակարգային բարեփոխումներ իրականացնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին