Հայաստանի ու Արցախի ղեկավարները ԱԽ խորհրդակցություն են անցկացրել - Mediamax.am

7200 դիտում

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ԱԽ խորհրդակցություն են անցկացրել


Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը
Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:

«Առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված: Այսօր կքննարկվեն ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

Նա նշել է, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ:

 

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է խորհրդակցությանն Արցախի նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական եւ ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին