Քննարկվել են համանախագահ երկրների հետագա համատեղ ջանքերը - Mediamax.am

6987 դիտում

Քննարկվել են համանախագահ երկրների հետագա համատեղ ջանքերը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Ռուսաստանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին:

«Տեղի է ունեցել մանրամասն քննարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին