Փաշինյանն ասել է, թե ինչ է ակնկալում Ռուսաստանից - Mediamax.am

6572 դիտում

Փաշինյանն ասել է, թե ինչ է ակնկալում Ռուսաստանից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ռուսաստանի կողմից իր ակնկալվող քայլերի մասին:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն եւ կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները եւ ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան», - ասել է վարչապետը ֆրանսիական Libération թերթին տված հարցազրույցում, որի հայերեն թարգմանությունը տրամադրել է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ չի գործում հրադադարը, Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Որովհետև Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Որովհետև դեռ հնարավոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակային հայտարարեց, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ առանց Թուրքիայի միջամտության այս պատերազմը չէր սկսի, որովհետև Թուրքիան է Ադրբեջանին քաջալերել հարձակվել: Հարձակմանը մասնակցում են և մասնակցել են թուրքական ստորաբաժանումներ: Պատերազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցում են թուրք բարձրաստիճան զինվորականներ, և Թուրքիան է, որ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել հակամարտության գոտի և նրանց ներգրավել Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին