Ալֆրեդ դե Զայաս. Ալիեւը պետք է կանգնի Հաագայի դատարանի առջեւ - Mediamax.am

12079 դիտում

Ալֆրեդ դե Զայաս. Ալիեւը պետք է կանգնի Հաագայի դատարանի առջեւ


Լուսանկարը` https://www.mintpressnews.com/


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ դե Զայասը նաեւ ասել է, որ «տարածքը չի կարող ավելի սրբազան լինել, քան դրանում բնակվող մարդիկ»:

 

Նա շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղը հայտարարել է իր անկախությունը Ադրբեջանից 1991 թվականի դեկտեմբերին եւ այդ հռչակագիրը համապատասխանում է ժամանակակից միջազգային իրավունքին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին