Լուկաշենկոն հիշել է Հայաստանի մասին - Mediamax.am

5368 դիտում

Լուկաշենկոն հիշել է Հայաստանի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ի տարբերություն Ուկրաինայի կամ Հայաստանի, Բելառուսում բացակայում են «գունավոր հեղափոխության» «դասական պատճառները»:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, այդ մասին նա ասել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

 

«Բելառուսում «գունավոր հեղափոխության» համար դասական պատճառներ չկան: Օրինակ, մեր տնտեսությունը լավ թե վատ աշխատում է: Չկա նման դասական հիմք, որը կար Ուկրաինայում, Հայաստանում եւ այլն, երբ մարդիկ չէին աշխատում, ուտելու բան արդեն չունեին», - ասել է նա:

 

Օգոստոսի 10-ին՝ Բելառուսի նախագահական ընտրությունների հաջորդ օրը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Ալեքսանդր Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին