Բայրամովը վաղաժամ է համարում հանդիպել Մնացականյանի հետ - Mediamax.am

6254 դիտում

Բայրամովը վաղաժամ է համարում հանդիպել Մնացականյանի հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վաղաժամ է համարում իր հայ պաշտոնակցի հետ հանդիպման ժամկետների մասին խոսելը:

«Համանախագահները մտադրություն ունեն այս աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ: Սակայն  Հայաստանի գործողությունները փաստացի զրոյի են հավասարեցնում միջնորդների ջանքերը: Հայաստանի կողմից հակամարտության կարգավորման գործընթացի տապալելումը չի սահմանափակվում միայն հուլիսի 12-ին տեղի ունեցած ռազմական հարձակմամբ», - ասել է Ջեյհուն Բայրամովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՝ օգոստոսի 26-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին:

 

«Հայաստանի ղեկավարությունը խարխլում է բանակցությունների վերսկսման հնարավորությունները, հայտարարելով պատերազմի արդյունքների պահպանման անհրաժեշտության մասին, բացառելով տարածքների ազատագրման հնարավորությունը, ադրբեջանական բնակավայրերին հարվածելու սպառնալիքներով, օկուպացված տարածքների ապօրինի բնակեցման քաղաքականությունը շարունակելով, դրանով իսկ փոխելով այնտեղ ժողովրդագրական իրավիճակը:

 

Հայկական կողմի ագրեսիվ հայտարարությունների եւ սադրիչ քայլերի այս ցանկը կարելի է շարունակել: Նման պայմաններում վաղաժամ կլինի խոսել արտգործնախարարների հանդիպման ժամկետների մասին: Մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կերաշխավորեն հայկական կողմի պատրաստակամությունը վարել բովանդակային բանակցություններ՝ Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման եւ զինված հակամարտության այլ հետեւանքների վերացման վերաբերյալ», - ասել է  Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին