Սմբատյան. «Իրանը չի կարող ազդել Հայաստանի եւ Իսրայելի կապերի վրա» - Mediamax.am

7800 դիտում

Սմբատյան. «Իրանը չի կարող ազդել Հայաստանի եւ Իսրայելի կապերի վրա»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հայտարարել է, որ «Իրանը չի կարող ազդել Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա»:

ITON.TV-ի հետ հարցազրույցում Արմեն Սմբատյանը հիշեցրել է, որ Իրանը «շատ լավ հարեւան է» եւ «դժվար տարիներին Հայաստանին շատ է օգնել»:

 

Դիվանագետի խոսքով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ այլ շրջանակներում, հասկանում են, որ Իրանի հետ լավ հարաբերությունները անհրաժեշտություն են Հայաստանի համար:

 

«Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները որեւէ կերպ չեն վերաբերում երրորդ երկրներին: Հրեաներն եւ հայերը մեր մոլորակի ամենահինն ազգերն են, եւ նրանք ընդհանուր շատ բան ունեն: Եվ, հետեւաբար, մեր փոխհարաբերությունները զուտ մեր փոխհարաբերություններն են, եւ ոչ մի երրորդ պետություն չունի բարոյական իրավունք դրանց դեմ արտահայտվելու:

 

Դժբախտաբար, մենք պետք է գրեթե զրոյից կառուցենք մեր միջպետական հարաբերությունները, բայց ես վստահ եմ, որ շատ շուտով մենք լավ արդյունքների կհասնենք», - ասել է Արմեն Սմբատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին