Նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Սահմանադրության փոփոխությունները - Mediamax.am

8596 դիտում

Նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Սահմանադրության փոփոխությունները


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկայի Անկախության տարեդարձի նախօրեին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Արմեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության եւ հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար:

 

Դեսպանի խնդրանքով նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին եւ սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին: Արմեն Սարգսյանը կարեւորել է Հիմնական օրենքի մշակման գործընթացի շուրջ հանրային քննարկումները եւ հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցությունը:

 

Զրուցակիցները խոսել են նաեւ ներդրումների մասին: Նրանք համաձայնել են, որ ցանկացած ներդրում պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքով, այլեւ բարենպաստ եւ գրավիչ միջավայրի առկայությամբ՝ կարեւորելով այդ ուղղությամբ աշխատանքը եւ համատեղ ջանքերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին