Վարչապետը կմեկնի Վիետնամ եւ Սինգապուր - Mediamax.am

3920 դիտում

Վարչապետը կմեկնի Վիետնամ եւ Սինգապուր


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ:

Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումներ կունենա Վիետնամի վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի, Վիետնամի առեւտրի պալատի ղեկավարության եւ վիետնամցի գործարարների հետ: 

 

Հուլիսի 7-ից 9-ը Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Սինգապուր: 

 

Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի հետ: 

 

Նիկոլ Փաշինյանը կայցելի Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որտեղ կհանդիպի Սինգապուրում եւ հարեւան երկրներում գործող հայ համայնքների ներկայացուցիչներին: 

 

Նախատեսվում են նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին