Վիգեն Սարգսյանը գլխավորել է «Լույս» հիմնադրամը - Mediamax.am

5052 դիտում

Վիգեն Սարգսյանը գլխավորել է «Լույս» հիմնադրամը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Լույս» հիմնադրամի համայնքի անդամների ջանքերով կստեղծվի ուղեղային կենտրոն (think tank):

«Լույս» հիմնադրամի ֆեսյբուքյան էջից տեղեկանում ենք, որ այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է «Լույսի» հոգաբարձուների խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի «Ներքաղաքական անհանգստության գինը» դասախոսությունից առաջ։  

 

Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է: 

 

«Վիգեն Սարգսյանը նշել է, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը: Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 

««Լույս» գիտահետազոտական վերլուծական կենտրոնում ներգրավված կլինեն ոչ միայն «Լույսի» շրջանավարտները, այլ նաեւ վերլուծական եւ գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից եւ թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝ իրենց մասնագիտական եւ հետազոտական գործունեության շրջանակներում։ 

 

Առաջիկայում կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կենտրոնի գործունեության ու ծրագրերի վերաբերյալ», - հայտնել են հիմնադրամից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին