Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:
Արմեն Սարգսյանը կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին եւ հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Հայաստանում գործունեություն ծավալող եւ Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ:
Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը, դասախոսություններով հանդես կգա «Բերթելսման» հիմնադրամում, Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում:
Կոնցերտհաուս Բեռլինում (Konzerthaus Berlin) նախագահը ներկա կգտնվի Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: