Պուտինը հեռախոսով խոսել է Փաշինյանի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ - Mediamax.am

4267 դիտում

Պուտինը հեռախոսով խոսել է Փաշինյանի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

 

Նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տեղադրված նաեւ Կրեմլի կայքում:

 

Մեդիամաքսը նշում է, որ ըստ Կրեմլի կայքի, Վլադիմիր Պուտինն այսօր  հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին