Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ է քվեարկել 56, դեմ՝ 3 պատգամավոր։
Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 ձայն:
ՀՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու:
Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով՝ ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում պարզ համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը, ապահովվում է խորհրդարանում 4 կուսակցությունների, դաշինքների ներկայացվածություն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: