ԵՄ-ն 3 մլն եվրո կհատկացնի՝ արտահերթ ընտրությունների համար - Mediamax.am

6026 դիտում

ԵՄ-ն 3 մլն եվրո կհատկացնի՝ արտահերթ ընտրությունների համար


Թոմաս Մայր-Հարթինգը
Թոմաս Մայր-Հարթինգը

Լուսանկարը` Arno Mikkor


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ 2018թ. դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգը։

 

«Տեղյակ ենք, որ ժամանել ենք Հայաստան այնպիսի պահի, որին նախորդել է վարչապետի հրաժարականը։ Ակնկալում ենք ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին։ Մենք մյուս դոնորների հետ միասին աջակցություն կցուցաբերենք այդ ընտրությունների կայացման համար, ինչպես արել ենք նախկինում», - ասել է եվրոպացի պաշտոնյան։

 

Այս անգամ Եվրամիության աջակցությունը կկազմի է ավելի քան 3 միլիոն եվրո։

 

Թոմաս Մայր-Հարթինգի խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է լինել Հայաստանի ամենամեծ դոնորը, եւ կարեւոր է հստակ հասկանալ, թե ինչպես պետք է արդյունավետորեն օգտագործվեն այն հնարավորությունները, որոնք արդեն իսկ տրամադրված են Հայաստանին, քանի որ դրանից է կախված հետագա աջակցության հարցը։

 

«Հայաստանի կառավարության հետ մասին պետք է սահմանենք, թե ինչպես կարող ենք օգտագործել այն, ինչ արդեն իսկ հասանելի է եւ հաշվի առնենք բոլոր հնարավորությունները, որ ունենք», - ասել է Թոմաս Մայր-Հարթինգը։

 

Հոկտեմբերի 17-ին ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենը Երեւանում հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին