Երեւան: Մեդիամաքս: «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն այսօր հայտարարել են «Սասնա Ծռեր» անվամբ քաղաքական կուսակցություն ստեղծելու եւ Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:
««Սասնա ծռեր» կուսակցությունն առաջնորդվելու է լույսի եւ արդարության քաղաքական մշակույթով, ազգի ներսում չի որդեգրելու ռեալ պոլիտիկ կոչվող արատավոր ու կործանարար խաղի կանոնները, դառնալու է քաղաքական ասպարեզն օտարի միջամտությունից եւ նյութապաշտական-իշխանատենչական նկրտումներից զերծ պահելու հրամայականի ջատագովն ու առաջամարտիկը»,- հայտարարել են նրանք:
Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն ընդգծել են, որ կուսակցության «Սասնա ծռեր» անվանումը որեւէ կերպով պայմանավորված չէ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորման հետ ժառանգորդություն ապահովելու հանգամանքով:
«Մենք ձգտելու ենք առավելագույնս ներգրավել երիտասարդներին եւ նրանց վստահել ասպարեզն ու գործը, իսկ ավագ սերնդին առավելապես վերապահելու ենք խորհրդատուի դեր ու կարգավիճակ»,- հայտարարել են նրանք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: