Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց - Mediamax.am

4423 դիտում

Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է արտահայտվել պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրին։

Քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր: Կողմ է քվեարկել 81-ը, դեմ՝ 3-ը: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

 

ԱԺ-ն այսօր քվեարկություն կկազմակերպի նաեւ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած մյուս միջնորդագրի վերաբերյալ։

 

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու, քանի որ «հարգելով անմեղության կանխավարկածը, չի ցանկանում խոչընդոտել նախաքննությանը»։ 

 

«Սա ոչ միայն քաղաքական, իրավական խնդիր է, այլեւ բարոյական, եւ մենք այդ հարցում հետեւողական ենք լինելու։ Կատարվածը անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե ով կամ ինչ վաստակ ունեցող անձ է այն իրականացրել»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ 

 

Այսօր ավելի վաղ Մանվել Գրիգորյանն իր փաստաբանի միջոցով Ազգային ժողովի աշխատակազմին նամակ էր փոխանցել՝ կոչ անելով իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել՝ առանց իր ներկայության:

 

«Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները։ Վստահ եմ, որ ես իմ անունը կվերականգնեմ»,- գրել էր Մանվել Գրիգորյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին