Հայաստանի 8 մարզ նոր ղեկավար ունի - Mediamax.am

5837 դիտում

Հայաստանի 8 մարզ նոր ղեկավար ունի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում 8 մարզպետ նշանակելու վերաբերյալ որոշում է կայացվել։

Արագածոտնի մարզպետ է նշանակվել Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը:

 

Արմավիրի եւ Սյունիքի մարզպետները շարունակելու են պաշտոնավարել։ 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մարզպետների նշանակումներն իրականացվել են քաղաքական համաձայնությունների շրջանակում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին