ԵՄ ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից, ասել է նախագահը - Mediamax.am

7866 դիտում

ԵՄ ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Եվրոպական միության պատվիրակություն:

«Եվրամիության հետագա ամրապնդումը բխում է նաեւ Հայաստանի նման փոքր պետությունների շահերից: Մենք վստահ ենք, որ այն մարտահրավերները, որ վերջին ժամանակաշրջանում բաժին են հասնում Եվրամիությանը, եվրոպական պետություններին՝ անպայման կհաղթահարվեն: Շատ ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում մենք արձանագրել ենք մեծ հաջողություններ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման գործում եւ ցանկանում ենք, որ այդ հաջողությունները լինեն շարունակական»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելության եւ շնորհավորական ջերմ խոսքերի համար:

 

«Ձեր այցը շատ կարեւոր, խորհրդանշական իմաստ ունի Եվրոպական միության ամբողջ պատվիրակության համար, քանի որ այն մեզ քաջալերում է է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարել մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Այս տարին լի է իրադարձություններով. մենք արդեն ունենք նախաստորագրված համաձայնագիր, համաձայնեցված համագործակցության առաջնահերթություններ եւ նաեւ արձանագրել ենք աջակցության ընդհանուր շրջանակի մասին համաձայնություն: Պարո՛ն Նախագահ, Ձեր այցը Բրյուսել հաջողված էր, եւ այն լրացուցիչ փաստարկներ տվեց Եվրոպական միությանը, որ պետք է ավելի շատ եւ ավելի մեծ նվիրվածությամբ ներգրավված լինի Հայաստանում: Մենք շատ կարեւոր ազդանշաններ ստացանք եւ՛ Հայաստանի ղեկավարությունից, եւ՛ Եվրոպական միությունից, ինչը շատ կարեւոր էր մեզ համար, որպեսզի կարողանանք շարունակել ավելի մեծ եռանդով կատարել մեր աշխատանքը»,-ասել է Պյոտր Սվիտալսկին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին