Սիրիահայերի լավատեսությունը վարակիչ է, ասել է վարչապետը - Mediamax.am

2017 դիտում

Սիրիահայերի լավատեսությունը վարակիչ է, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ վերջին շրջանում սփյուռքահայերի վերադարձով Հայաստանում ծառայությունների բիզնեսի որակն էապես փոխվել է:

«Ավելին, աշխատանքի, աշխատասիրության նոր մշակույթ է ձեւավորվել: Ձեր մեջ լավատեսությունը դեպի վաղվա օրը շատ վարակիչ է: Անպայման պետք է այնպիսի ազդակներ տանք, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի հասկանա, որ ինքը Հայաստանում կարող է ներդրում անել, գործ սկսել եւ իրեն ապահով զգալ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 

Անդրադառնալով Սյուռքին ուղղված իր կոչին՝ վարչապետն ասել է, որ նպատակը նրանց փորձն ու ներուժը հայաստանցիներին փոխանցելն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին