Մեկնարկել են համակարգային փոփոխություններ, ասել է նախագահը - Mediamax.am

5979 դիտում

Մեկնարկել են համակարգային փոփոխություններ, ասել է նախագահը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում մեկնարկել են համակարգային փոփոխություններ, «որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն»:

Այդ մասին նախագահն ասել է սեպտեմբերի 21-ի երեկոյան՝ «Անկախության սերունդ» տոնական համերգի ընթացքում հանես գալով շնորհավորական ուղերձով Անկախության տոնի առթիվ:

 

«Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում եւ ինչպես պետք է հասնենք այնտեղ», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ նախագահն ասել է նաեւ, որ «անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ եւ բարձր պահանջներ»:

 

«Ունի նաեւ դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարեւոր եւ պարտադիր բաղադրիչ է: Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում եւ պահանջում, որովհետեւ ուզում են ապրել ավելի լավ երկրում: Ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում: Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին