Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը - Mediamax.am

4522 դիտում

Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը


Լուսանկարը` անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը:

Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ այսօր տեղի ունեցած նիստում։ 

 

Հանձնաժողովն ուսումնասիրել էր մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել եւ հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի:

 

Գարեգին Խումարյանը ստացել է 2, Հռիփսիմե Առաքելյանը, Տիգրան Հարությունյանը եւ Գրիգոր Նազարյանը՝ 1-ական ձայն: 

 

Գարեգին Խումարյանը Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրենն էր:

 

Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 3-ին Երեւանում: 

 

2000-2005-ին սովորել եւ ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը:

 

2013-ի հոկտեմբերից Հայաստանի լրագրողների միության անդամ է: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին