Meduza-ն եւ Մեդիամաքսը ներկայացան «Թվապատում-2015»-ում - Mediamax.am

55310 դիտում

Meduza-ն եւ Մեդիամաքսը ներկայացան «Թվապատում-2015»-ում


Արա Թադեւոսյանն ու Ալեքսանդր Պոլիվանովը
Արա Թադեւոսյանն ու Ալեքսանդր Պոլիվանովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Պոլիվանովը
Ալեքսանդր Պոլիվանովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Թորնթոնը
Լեսլի Թորնթոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Թորնթոնը, Ալեքսանդր Պոլիվանովը, Արթուր Պապյանը եւ Արա Թադեւոսյանը
Լեսլի Թորնթոնը, Ալեքսանդր Պոլիվանովը, Արթուր Պապյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 28-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Թվապատում» երկօրյա միջազգային մեդիա կոնֆերանսը, որի նպատակն է ներկայացնել թվային միջավայրում մեդիա բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, ձեռքբերումներն ու միտումները:  Կոնֆերանսի կազմակերպինչն է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

 

Կոնֆերանսի առաջին օրը թվային միջավայրում կերպարանափոխվող բովանդակության մասին խոսեցին «Մեդուզա» նախագծի նոր ժանրերի եւ հատուկ նախագծերի պատասխանատու Ալեքսանդր Պոլիվանովը, «Մեդիամաքս» մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը, Արիզոնայի պետական համալսարանի Լրագրության եւ զանգվածային հաղորդակցության Քրոնքայթի դպրոցի մուլտիմեդիա լրագրության դասախոս Լեսլի Թորնթոնն ու «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կայքի խմբագիր Արթուր Պապյանը:

 

Մի վախեցեք նոր ֆորմատ ստեղծելուց

 

Ալեքսանդր Պոլիվանովը պատմեց հատուկ նախագծերի կարեւորության մասին՝ նշելով, որ վերջին վեց ամիսների ընթացքում «Մեդուզա»-ի կայքում ամենաշատ ընթերցված 10 նյութերից 8-ը հենց հատուկ նախագծերն էին: «Հենց սա է այն հարցի պատասխանը, թե ինչու՞ են մեդիայում նոր ֆորմատներ հարկավոր: Իհարկե, ընդհանուր այցելությունների քանակով դրանք նորությունների հետ մրցել չեն կարող, բայց հենց նոր ֆորմատների շնորհիվ ես գրավում նոր ընթերցողների ուշադրությունը, որոնցից մոտ 10 տոկոսը արդյունքում դառնում են մշտական», - ասել է նա:

Ալեքսանդր Պոլիվանովը Ալեքսանդր Պոլիվանովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Պոլիվանովը նշել է նաեւ նոր ֆորմատով ստեղծված հատուկ նախագիծը հիասքանչ լուծում է հետաքրքրացնելու շաբաթը յոթ օր 24 ժամ աշխատող խմբագրության առօրյան՝ «Այցելությունների աճ եւ երջանիկ խմբագրություն՝  սրանք են նոր ֆորմատների ստեղծման երկու կարեւոր «հետեւանքները»: Մի վախեցեք նոր ֆորմատ ստեղծելուց»:

 

Մարդկանց մասին պատմելը անսպառ թեմա է

 

Տեղեկատվության գերհագեցվածության պայմաներում ընթերցողներին նոր ֆորմատեր ներկայացնելու կարեւորության մասին խոսել է Արա Թադեւոսյանը՝ պատմելով, որ գործունեության սկզբում Մեդիամաքսը դասական լրատվական գործակալություն էր, որը ընթերցողների հետ շփվում էր միջնորդավորված՝ թերթերի եւ հեռուստաընկերությունների միջոցով:

 

2014 թվականի դեկտեմբերին Մեդիամաքսը ներկայացրել է նորացված կայքը՝ փոփոխության գլխավոր նպատակը բովանդակության ավելի լավ ներկայացումն էր այցելուներին:

 

«Երբ փոխում էին կայքի դիզայնը, դիզայներ Վահան Բալասանյանը փաստացի մեզ պարտադրեց փոխել նաեւ մեր գործելաոճը, խմբագրության ներքին գործընթացները, նյութերի մատուցման տրամաբանությունը: Չեմ հոգնում կրկնելուց՝ այսօր բովանդակության մատուցման ձեւը նույնչափ կարեւոր է, որքան բուն բովանդակության որակը», - նշել է Արա Թադեւոսյանը:

Արա Թադեւոսյանը Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լրագրությունը գիտություն է մարդու մասին, եւ մեր հատուկ նախագծերից հիմքում հենց մարդն է: Երբեմն թվում է, թե մարդկանց մասին արդեն ամեն ինչ պատմվել է, բայց հավատացեք՝ մարդը անսպառ թեմա է: Փորձը ցույց է տալիս, որ հասարակ մարդկային պատմությունները սկսել են ընթերցողին ավելի հետաքրքրել, քան շոու-բիզնեսի աստղերի կամ քաղաքական գործիչների մասին պատմող նյութերը», - ասել է Մեդիամաքսի տնօրենը:

 

Ամեն բան կարող է պատմության վերածվել

 

Մարդկանց մասին լրագրողական պատմությունների կարեւորության թեման շարունակել է Լեսլի Թորնթոնը՝ նշելով, որ մերօրյա իրականության մեջ չափազանց կարեւոր է ճիշտ կերպով մատուցել նյութը կայքերում, որպեսզի այն հեշտ ընթեռնելի լինի: Թորնթոնը կարեւորել է նաեւ նորագույն թվային գործիքներից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաեւ նշել, որ տեքստը բացի լուսանկարներից, կարելի է «համեմել» աուդիոձայնով կամ տեսանյութով: Դասախոսը կարեւորել է նաեւ սոցցանցերի դերը այսօրվա լրագրության մեջ. «Դրանք կարող են հզոր գործիքներ լինել ընթերցողներ գտնելու, նաեւ տեղեկատվություն ստանալու համար: Սոց ցանցերի միջոցով կարելի է հասկանալ, թե ինչն է այսօր կարեւոր մարդկանց համար»:

Լեսլի Թորնթոնը Լեսլի Թորնթոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այսօր, իսկապես, ամեն բան կարող է պատմության վերածվել: Շատ կարեւոր է, որ այն անձնավորված լինի: Որքան շատ թվային գործիքներ օգտագործեք, այնքան մեծ կլինի ընթերցողի ուշադրությունը գրավելու հնարավորությունը: Նոր գործիքները չեն ձանձրացնում ընթերցողին, որովհետեւ եթե ընթերցող կորցնեք, նա երբեք ձեզ մոտ ետ չի վերադառնա», - նշել է Լեսլի Թորնթոնը:

 

Վտանգավոր հրապուրանք ֆեյսբուքի հանդեպ

 

Սոցիալական ցանցերի թեմային անդրադառնալով՝ Արթուր Պապյանը նշել է, որ հայկական մեդիան «գրկաբաց» ընդունեց Ֆեյսբուքը, նաեւ youtube-ը՝ անտեսելով մնացած սոցցանցերը: Արթուր Պապյանն ասել է, որ վտանգավոր հրապուրանք է տեսնում տեղական մեդիաների կողմից Ֆեյսբուքի հանդեպ՝ «Թվիթերը հայկական մեդիայի համար չի դիտարկվում որպես արդյունավետ պլատֆորմ»:

Լեսլի Թորնթոնը, Ալեքսանդր Պոլիվանովը, Արթուր Պապյանը եւ Արա Թադեւոսյանը Լեսլի Թորնթոնը, Ալեքսանդր Պոլիվանովը, Արթուր Պապյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք այսօր գործ ունենք մի լսարանի հետ, որ ինքն է ուզում ղեկին լինել: Այդ լսարանը հաճախ ուզում է կարդալ միայն այն, ինչն ամենից շատ like ու share ունի: Պիտի հասկանանք՝ ընկնելո՞ւ ենք նման լսարանի, լայքերի թվերի ու սոցցանցերի խելքին, թե փորձելու ենք մի պահ կան առնել ու մտածել, թե ինչպես ենք լսարանին վերադարձնելու մեր կայքեր», - նշել է Արթուր Պապյանը:

 

Մայիսի 28-ին «Թվապատման» շրջանակներում տեղական մեդիայի տարբեր ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց նախագծերը, իսկ Լեսլի Թորնթոնն ու Ալեքսանդր Պոլիվանովը վարպետության դասեր են անցկացրել:

 

Մայիսի 29-ին կայանալիք կոնֆերանսի օրակարգը եւ բանախոսների ցանկը հասանելի են այստեղ:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին