exclusive
13556 դիտում

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Վեդի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» շարքն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ ենք միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաք, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

Քաղաք-կիրճի մասին

Երեւանից 35 կմ հեռավորության վրա՝ Միջինարաքսյան գոգավորությունում, Վեդի գետի ձախափնյա սարավանդում է գտնվում Վեդի քաղաքը, որն առավել հայտնի է իր գինով եւ այլ խմիչքներով, ստորգետնյա հանքային ջրերի պաշարներով ու անուշահամ պտուղներով:

Քաղաքի մասին առաջին հիշատակությունները գալիս են ուրարտական ժամանակներից: Անվան մասին կան մի շարք վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ այն առաջացել է պարսկերենից  եւ նշակում է կիրճ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ի դեպ, տարբեր ժամանակներում քաղաքը տարբեր կերպ է կոչվել՝ Բեյուկ Վեդի, Բեյուք Վեդի, Բոյուք Վեդի, Վեդի Մեծ, Վեդի Վերին, Վետե, Վետի եւ միայն 1946-ին վերանվանվել Վեդի, իսկ 1995-ին՝ ստացել քաղաքի կարգավիճակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վեդիում բնիկները բավական քիչ են: Հիմնականում այստեղ ապրում են Արեւմտյան Հայաստանի Վան, Շատախ եւ Մուշ նահանգներից գաղթածների ժառանգները: Սումգայիթի ջարդերից հետո եւս մեծ թվով  գաղթականներն են եկել այստեղ: Շատ են նաեւ Մարտունիից, Սիսիանից ու Եղեգնաձորից եկածները: Յուրաքանչյուր ընտանիք այստեղ բերել է իր գերդաստանին ու ծննդավայրին բնորոշ սովորույթները, խոհանոցն ու բարբառը: Չնայած «հավաքածու քաղաքի» հանգամանքին՝ բնակիչներն այստեղ բավական հաշտ ու խաղաղ են ապրում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վեդիի հուշարձանները

Քաղաքում շատ են հուշարձանները, որոնք հիմնականում տեղակայված են կենտրոնական հատվածում գտնվող բլրի վրա:

Այստեղ է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կառուցված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սակայն անմար կրակն այստեղ վառվում է միայն ապրիլի 24-ին: Հուշահամալիրի այցելուներն այստեղ կարող են տեսնել նաեւ Երկրորդ աշխարհամարտի, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանները:

Վեդիի հուշարձաններից է նաեւ 2001-ին օծված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ասում են՝  Վեդիում հին, կիսաքանդ մատուռ է եղել, որի հիման վրա քաղաքի բնակիչ Էդգար Շաբոյանը, իր ընտանիքի անդամների օգնությամբ, կառուցել է եկեղեցին: Ի դեպ, կարմիր տուֆով կառուցված եկեղեցու պատկերը Էդգար Շաբոյանը տեսել է երազում եւ շինարարության ընթացքում նույնությամբ կրկնել է այն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ո՞ւր գնալ Վեդիում

Քաղաքի կենտրոնական այգում տեղակայված են նախորդ դարից պահպանված սրճարանները, արագ սննդի կետերը, սեղանի թենիսի ու բիլիարդի սրահները:

Ժամանցի կենտրոններն այստեղ շատ չեն՝ երիտասարդներն ասում են, որ ազատ ժամանակը հիմնականում նախընտրում են անցկացնել Երեւանում, ոմանք էլ գոհանում են քաղաքային այգում ամեն շաբաթ կազմակերպվող համերգներով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս առումով՝ Վեդիում սպասված օրեր են համարվում ամառային հինգշաբթիները, երբ բացօթյա բեմում կազմակերպվում են տեղի ակումբի սաների պարի եւ երգի համերգները: Երբեմն լինում են նաեւ հրավիրված արտիստներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նորաբաց մշակութային տանը երբեմն բեմադրվում են թատերական ներկայացումներ:

Հողակտորի համի մասին

Վեդիի բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Հատկապես զարգացած է խաղողագործությունն ու գինեգործությունը: Վեդիում շատ են նաեւ հանքային ջրերի պաշարները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ զարգացած է հատկապես գյուղատնտեսությունը: Ասում են՝ ամեն մի պտուղ ու բանջարեղեն հարուստ է արարատյան դաշտավայրի արեւի ոսկով:

Ունենալով զարգացած խաղողագործություն՝ քաղաքը չէր կարող չառանձնանալ նաեւ զարգացած գինեգործությամբ: Բնակիչներից շատերն ընտանիքով են զբաղվում այս գործով՝ նախ խաղողի այգիներն են մշակում, ապա՝ գինի արտադրում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վեդիցիները համեստորեն ասում են, որ տարածաշրջանի ամենահամեղ գինին Արենիում է, բայց նկատում են, որ ամեն հողակտորն իրեն բնորոշ համն ունի:
«Գինու որակը մեծապես կախված է խաղողի տեսակից ու գինեգործի կիրառած տեխնոլոգիայից: Մեր տարածաշրջանում եւս բավական համեղ գինի է ստացվում»,-ասում է 78-ամյա Արամ պապն, որն իր կյանքի 50-ից ավել տարիները նվիրել է խաղողագործությանն ու գինեգործությանը: Նրա նախնիներն Արեւմտյան Հայաստանից են եկել, հաստատվել են Ուջանում, իսկ 1956-ից տեղափոխվել են Վեդի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արամ պապն ասում է, որ ձեւավորված ավանդույթի համաձայն, խաղողի հավաքն այստեղ ուղեկցվել է հատուկ երգ ու պարով, որին հաջորդել է մեծ տատի պատրաստած ավանդական ճաշատեսակների համտեսը: Նա ժպիտով թերթում է հիշողությունների էջերը ու հիշում է Նիգար տատի պատրաստած չորթանը, ռագաթանն ու մսով յեխլին, որոնց համից «ոչ մենք էինք կշտանում, ոչ էլ հյուրերը»: Ասում է՝ «հիմա էլ ջահելներն են պատրաստում, բայց առաջվա համն ու հոտը չկա»:

Քաղաքի հյուրերին խորհուրդ կտանք անպայման համտեսել անուշահամ չրերը, չամիչն ու սուջուխը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հանգիստ բնության գրկում

Քաղաքի բնակիչներն իրենց հյուրերին ամռան տապից կտրվելու, գարնան ու աշնան բնության հրաշքը վայելելու համար առաջարկում են խնջույք կազմակերպել քաղաքի միջով հոսող Վեդի գետի ափին:

Վեդիի առեղծվածային գրավչությունը

ՎՏԲ Հայաստան Բանկի Վեդիի մասնաճյուղի ոսկերիչ Արմեն Գրիգորյանը Վեդին առանձնացնում է իր խաղողի ոսկե-կանաչ այգիներով ու անուշահամ մրգերով: Քաղաքի հյուրերին Արմենն առաջարկում է գնալ Վեդիից Դաշլու գյուղ տանող ճանապարհին գտնվող Կոթուլ-բուլախ վայրը, որտեղ կարելի է հանքային ջուր խմել ու բուժիչ ցեխի լոգանք ընդունել:



«Կոթուլ-բուլախն առեղծվածային մի տեղ է: Այն զուրկ է բնությունից, բայց հարուստ է յուրահատուկ հանքային ջրով ու բուժիչ ցեխով: Ես այնտեղ հաճախ եմ լինում ու պատմում եմ նաեւ զբոսաշրջիկներին»,-ասում է Արմեն Գրիգորյանը:

Մասնաճյուղի ավագ մասնագետ  Գեւորգյան Գայանեն ծնվել ու մեծացել է Վեդիում: Ասում է՝ բնակիչների հետ շփման ու բանկում աշխատելու 33 տարվա փորձ ունի եւ վստահորեն կարող է փաստել՝ այստեղ բնակվում են խաղաղ, հյուրասեր ու խելացի մարդիկ:



«Անգամ մի քանի ժամով այստեղ եկածը կնկատի մարդկանց բարությունն ու ազնվությունը»,-ասում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարդացեք նաեւ.

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Էջմիածին

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Չարենցավան

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աշտարակ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am