Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան - Mediamax.am

exclusive
39142 դիտում

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը սկսում է նոր շարք՝ «Ծանոթ-անծանոթ քաղաքներ», որն իրականացվելու է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ են միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաքներ, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

 

Կանաչ քաղաք՝ խաչվող զբոսայգիներով ու նեղ արահետներով: Մի քանի ժամով մայրաքաղաքային աղմուկից կտրվելու ու մաքուր օդ շնչելու համար պուրակներով հարուստ Աբովյանը լավագույն տարբերակը կարող է լինել: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Գեղեցիկի եւ Շամիրամի լեգենդը

 

Երեւանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյանը, թեեւ երիտասարդ քաղաք է, սակայն ունի խորը արմատներ: Այն առաջացել է Էլար թաղամասից, որը հնագույն բնակավայր է: Լեգենդի համաձայն, Էլարը (Ելար-ԵլԱրա) հայ արքա Արա Գեղեցիկի եւ Ասորեստանի թագուհի Շամիրամի ճակատամարտի վայրն է: Հայ արքային սիրահարված եւ նրանից մերժում ստացած թագուհին պատերազմ է հայտարարում Արային, որի ժամանակ արքան վիրավորվում է, ապա մահանում: Էլար անվանումը, ըստ տեղացիների, առաջացել է այն բանից հետո, երբ Արա Գեղեցիկն ընկել է մարտում, ու Շամիրամը, բղավելով, կանչել է. «Ել Արա»: Աբովյանին հարակից, իրար հաջորդող գյուղերի՝ Արզնի, Արագյուղի, Արամուսի, Արալեզի եւ Արալեռի անվանումները եւս տեղացիները կապում են Արա գեղեցիկի հետ:

 

Ինչպե՞ս հասնել Աբովյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Աբովյանը Երեւանին շատ մոտ է, եւ այստեղ կարելի է հասնել ընդամենը 20 րոպեում: Գործում են մի քանի երթուղիներ՝ Երեւանի Սասունցի Դավթի կայարանից եւ Կենտրոնական ավտոկայանից: Աբովյան կարող եք հեշտությամբ հասնել նաեւ տաքսիով: Ի դեպ, ասում են՝ Հայաստանում առաջին տաքսի ծառայությունը հիմնվել է այս քաղաքում: 

 

Քաղաքը Երեւան-Սեւան երկաթուղու հատման վայրում է, ինչի համար, երբեմն, անվանում են Երեւանի «հյուսիսային դարպաս»։ Այն ունի երկաթուղային կայարան՝ Երեւան-Սեւան ուղղությամբ, այնպես որ այստեղ հասնելու ուղիներից մեկն էլ կարող է լինել էլեկտրագնացքը:

 

Քաղաքային կոլորիտ

 

Աբովյանը քաղաքի է վերածվել 1963թ.-ից։ Այստեղ եղել են միութենական նշանակության գործարաններ. արդյունաբերական խոշոր կենտրոն է համարվել: Խորհրդային միության փլուզումից հետո տնտեսապես քաղաքը պարալիզացվել է:

Քաղաքում բնիկ աբովյանցիները քիչ են, նրանք միայն Էլար թաղամասում են ապրում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աբովյանի կենտրոնական հատվածներից մեկը Կինոյի խաչմերուկն է. այստեղ ժամանակին կինոթատրոն է եղել, որը խորհրդային տարիներից հետո չի գործում եւ վերածվել է շուկայի: Մի հատվածում մրգեր ու բանջարեղեն են վաճառում, մյուսում՝ հագուստ: Եթե ցանկանում եք մի քանի րոպեում ծանոթանալ Աբովյանի կոլորիտին, ապա Կինոյի խաչմերուկում արված պտույտը բավարար է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքի մշակութային կենտրոնները

 

Աբովյանում շրջագայության քարտեզը գծելիս նախընտրելի է սկսել մշակութային կենտրոններից: Աբովյանցիների հպարտությունը քաղաքի եզրում գտնվում «Էլառ-Դարանի» ամրոցն է, որը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ-ից 1-ին հազարամյակով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բնակավայրի հիմնումը կապվում է ուրարտական արքայատոհմի հետ, այդ շրջանում կոչվել է Դարանի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ամրոցի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական արքա Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը, որի կրկնօրինակը դրված է քաղաքի միակ՝ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի բակում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկու հարեւան բլուրներից մեկի վրա ամրոցն է, մյուսի՝ II Աշխարհամարտի ժամանակ գերի ընկածների գերեզմանը: Ռազմագերիների գերեզմանի մասին հայտնի է դարձել միայն Խորհրդային միության փլուզումից հետո:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկու բլուրների ամենագեղեցիկ տեսարանը բացվում է քաղաքի ամենահին՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակից: Պատմական աղբյուրներում եկեղեցում հիմնման տարեթիվ է նշվում 1851թ.-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր օրեր հասած եկեղեցին այսօր էլ մնում է աբովյանցիների սիրելի ուխտավայրերից մեկը, որտեղ հանգիստ կարելի է մի կողմ թողնել քաղաքային անցուդարձն ու վայելել կատարյալ խաղաղությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Եկեղեցու քահանա տեր Մաշտոցը հպարտությամբ պատմում է, որ Սուրբ Ստեփանոսի ուխտի օրն այստեղ ասեղ գցելու տեղ չի լինում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Ստեփանոսից քաղաքի կենտրոն իջնող՝ Սարալանջի ճանապարհին կարող եք մի փոքր դադար առնել ու տեսնել Տրդատ Գ թագավորի արձանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ քիչ ներքեւում էլ քաղաքի մարզադաշտն է: Եթե ձեզ բախտ վիճակվի Աբովյան այցելել սպորտային խաղերի օրերին, ապա դուք կարող եք ձեր հանգստի մի քանի ժամը տրամադրել դրանք դիտելուն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուս վայրը, ուր կարելի է այցելել օրվա առաջին կեսին, Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանն է, որը բացվել է 1982թ.-ին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ ցուցադրվում են երկու ժողովուրդների բարեկամությանը վերաբերող շուրջ 800 պատմական, ազգագրական, գրավոր աղբյուրների, լուսանկարների, քարտեզների, շքանշանների, մեդալների, տնտեսական եւ կենցաղային իրերի հավաքածուներ, գեղանկարիչների, քանդակագործների եւ ժողովրդական ստեղծագործողների աշխատանքներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աբովյանի քաղաքապետարանի շենքի դիմաց էլ կարող եք տեսնել հայ մեծանուն գրող Խաչատուր Աբովյանի դիմաքանդակն ու 8 մետր բարձրությամբ քանդակախումբը, որին պատկերված են Հայ աշխարհազորայինը եւ Ռուս ազատարար զինվորը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանից մի քանի քայլ հեռավորության վրա Աբովյանի թատրոնն է, որը վերաբացվել է վերջին շրջանում: Դեռ նոր-նոր կազմված խաղացանկը միայն ցուցանակի վրա չի մնում: Այնպես, որ երեկոյան կարելի է այցելել թատրոն ու որեւէ ներկայացում դիտել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե Աբովյանում եք երեխաների հետ, նրանց համար իսկական տոն կազմակերպելը եւս շատ հեշտ է, պարզապես պետք է քաղաք գալ տիկնիկային ներկայացումների օրերին ու ձեր փոքրիկների հետ վայելել դրանք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանց օրը կատարյալ դարձնելու համար այստեղ եւս մեկ հնարավորություն կա: Թատրոնից քիչ հեռու Աբովյանի մանկական զբոսայգին է, որի աշխատակից Վաչագան պապն արդեն հինգերորդ տարին է՝ բարի ժպիտով միացնում է կարուսելների շարժիչն ու հետեւում երեխաների ուրախությանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կանաչ քաղաքի հմայքը

 

Թանգարանի ու թատրոնի շենքերի արանքում Աբովյանի երիտասարդների ամենասիրելի վայրն է՝ առաջին համբույրի այգին: Տեղացիներն ասում են, որ գրեթե բոլոր երիտասարդներն առաջին անգամ հենց այստեղ են համբուրվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աբովյանի կենտրոնական փողոցներին զուգահեռ երեք շարքով բուլվարներ են, որոնք շրջանաձեւ են, եւ եթե սկսեք ուղիղ քայլել մի կետով, ապա որոշ ժամանակ անց նորից կհայտնվեք նույն կետում. Աբովյանում կորելը պարզապես անհնար է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բնության գեղեցկության սիրահարները կարող են հանգիստն անցկացնել խոտերին նստած: Աբովյանի պուրակները ձեզ կօգնեն վերանալ ամենօրյա հոգսերից ու հիանալ խիտ ծառերի գեղեցկությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ տեսարանն ամբողջացնում են պուրակների զրուցարաններում նարդի ու շախմատ խաղացող տարեցները, զբոսնող կամ այգու մի անկյունում համբուրվող երիտասարդները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Որտե՞ղ ի՞նչ ուտել

 

Աբովյանը դեռ խորհրդային միության տարիներից մասնագիտացած է եղել հանրային սննդի ոլորտում: Աբովյանի հին «վետերոկների»՝ «Օջախի», «Մելինեի», «Ջրահարսի», «Արագիլի», «Հատիսի» համբավը պտտվում է մինչ օրս:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքի կենտրոնում կան հանրապետությունում հայտնի սննդի ցանցերի մասնաճյուղեր, սակայն մենք նախընտրեցինք այցելել տեղական սրճարաններն ու ռեստորանները:  Եթե դուք մի փոքր քաղցած եք, եւ արագ սննդի վաճառակետ եք փնտրում, ապա, անպայման, փորձեք Կինոյի շենքի մոտ վաճառվող կարկանդակներից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արագ սնուդի մյուս հայտնի վաճառակետը «Աբովյան» բուրգերն են, որտեղ կարող եք համտեսել ֆիրմային բուրգեր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի փոքրիկ ռեստորան-սրճարաններ կան, այստեղ կարող եք ճաշակել ազգային ուտեստներ: Աբովյանում տեղական որեւէ առանձնահատուկ կերակրատեսակ չկա, սակայն տեղացիները պնդում են, որ «Մակու», «Վան», «Ուռենի» եւ մյուս ռեստորան-սրճարաններում ցանկացած այցելու կգտնի իր ճաշակով սնունդ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի դեպ, «Ուռենու» ճանապարհին քաղաքի ամենասառը ջրով ցայտաղբյուրն է, որի մոտ գրեթե հերթեր են գոյացած: «Ուռենի» այցելելու դեպքում չմոռանաք փորձել ֆիրմային սառը թեյը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Որտե՞ղ զվարճանալ կամ հանգստանալ

 

Քաղաքում ակումբներ ու դիսկոտեկներ չկան: Խորհրդային միության տարիներին երիտասարդների սիրելի վայրը «Զոդիակ» եւ «Հեքիաթ» դիսկոտեկներն էին, որոնց մասին այսօր կարոտով են հիշում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աբովյանի Թատրոնի դիմացի հատվածում մարզասրահն է, այնպես որ ակտիվ սպորտով հանգիստն անցկացնելու եւ լողավազանում ձեր մկանները թուլացնելու հնարավորությունը եւս բաց մի թողեք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ակտիվ հանգիստ կարելի է անցկացնել նաեւ «Մա Պլազա» ժամանցային համալիրում, որտեղ կարող եք սեղանի թենիս ու բիլիարդ խաղալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալիրի մանկական սրճարանում էլ փոքրիկներին սպասում են մանկական խաղերն ու համեղ ուտեստները:

 

Առանց գիշերակացի

 

Աբովյան ձեր այցը նախատեսեք առանց գիշերակացի: Քաղաքում գիշերելու համար հարմար վայրեր չկան: Սա ունի իր օբյեկտիվ պատճառը. Աբովյանի զբոսաշրջային քաղաք չէ, բացի այդ Երեւանը շատ մոտ է:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս քաղաքը մարդ է»

 

ՎՏԲ-Հայաստանի Բանկի աշխատակիցները հպարտությամբ են խոսում քաղաքի մասին:

 

Մասնաճյուղի կառավարիչ Շավարշ Պետրոսյանը ծնվել եւ ապրել է Արամուս գյուղում: Աբովյանաբնակ է շատ քիչ ժամանակ, բայց Հայաստանի քաղաքներից ամենաշատը սիրում է հենց Աբովյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինձ համար գեղեցկություն է, կյանք է, կենսակերպ է: Աբովյանը կոլորիտ ունի, հոգի ունի: Այս քաղաքը մարդ է, ես այս քաղաքի հետ զրուցում եմ, ամեն անգամ շրջում եմ ու վերջում ասում՝ ինչ լավ է, որ դու կաս Աբովյան: Ես ինձ ուրիշ քաղաքում ապրելուց չեմ պատկերացնում: Բոլորս իրար ճանաչում ենք, հարգում: Երբեք չես մտահոգվի, որ երեխան ուշ ժամերին կարող է լինել բակերում կամ պուրակներում», - ասում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բանկի ոսկերիչ-մասնագետ Վաչագան Քեշիշյանը երկար ժամանակ է, որ ապրում է Աբովյանում: Քաղաքը սիրում է մաքրության ու բնակիչների համար: Աշխատանքից հետո քայլում է փողոցներով, զրուցում ծանոթների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս քաղաքում եմ մեծացել, ամեն մի անկյունն ինձ հարազատ է, ամեն մի ծառը հատ-հատ գիտեմ: Աբովյանում բոլորը սիրում են իրար, դրանով էլ առանձնանում է մեր քաղաքը», - ասում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բանկի ավագ մասնագետ Հայարփի Կարապետյանը եւս ծնվել է Աբովյանում, սակայն ամուսնանալուց հետո այլ քաղաք է տեղափոխվել: Չնայած ապրում է Հրազդանում, բայց աշխատանքի է անցել այստեղ, քանի որ, ինչպես ինքն է ասում, շատ է կարոտում Աբովյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինձ համար ամենահոգեհարազատը մեր բանկի տարածքն է. իմ հայրական տունը եւս այստեղ է գտնվում: Սա Կինոյի խաչմերուկն է, երբ փոքր էի՝ հաճախ էինք կինո գնում, հնդկական ֆիլմեր էինք դիմում: Իմ մանկության հուշերը կապված են այս քաղաքի հետ, ես հարազատի պես սիրում եմ Աբովյանը», - խոստովանում է նա:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին