Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Չարենցավան - Mediamax.am

exclusive
30089 դիտում

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Չարենցավան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» շարքն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ: Հաճախ ենք միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում», հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը, բնական եւ ճարտարապետական հուշարձանները: Սակայն, կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաեւ այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երեւանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել 10 քաղաք, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:

 

Հրազդան գետի ափին գտնվող Չարենցավան քաղաքը շատերին է հայտնի իր երբեմնի արդյունաբերական փառքով ու միութենական նշանակության ձեռնարկություններով,  որոնք, չնայած պարապուրդի մատնված լինելուն, այսօր էլ տեղաբնակների հիշողության անբաժանելի մասն են կազմում: 

Լուսանկարը` Մեդիամաքս

1947 թվականին Կոտայքի մարզկենտրոնից 12 կմ հարավ-արեւմուտք ընկած հատվածում հիմնադրվեց  մերօրյա Չարենցավանը՝ նախկին Լուսավանը, որը 14 տարի անց ստացավ քաղաքի կարգավիճակ, իսկ 1967-ին՝ Եղիշե Չարենցի 70-ամյակի առթիվ,  վերանվանվեց  Չարենցավան: Քաղաքն ի սկզբանե նախատեսված է եղել որպես բանվորական ավան եւ արդյունաբերական կենտրոն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքի տեսարժան վայրերը

 

Քաղաքի մուտքի մոտ հյուրերին դիմավորում է Գանգրահեր տղան՝ Չարենցավանի խորհրդանիշ համարվող Վերածննդի հուշահամալիրը:  Տեղացիները հպարտությամբ են պատմում՝ արձանի բացմանը ներկա է եղել մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որը հարակից պուրակում ծառ է տնկել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուրերին քաղաքի բնակիչներն առաջինը խորհուրդ են տալիս լինել Եղիշե Չարենցի հյուրասրահ-թանգարանում: Ի դեպք, քաղաքում տեղադրված է բանաստեղծի նվիրված երկու կիսանդրի, որոնցից մեկը հենց հյուրասրահի դիմաց է:  

Լուսանկարը` Մեդիամաքս

Չարենցավանցիների համար սիրելի վայր է նաեւ 2000-ականների սկզբին բացված քաղաքի միակ եկեղեցին, որը համարում են «փրկիչ» աղանդավորական տարբեր շարժումների դեմ պայքարում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքային այգում պահպանվել ու մինչ օրս գործում են խորհրդային տարիներին տեղադրված ատրակցիոնները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքային միջավայրը

 

Չարենցավանի մի ծայրից մյուսը ոտքով կարելի է հասնել 15-20 րոպեի ընթացքում: Բնակիչները բոլորը միմյանց ճանաչում են, ձեռքով բարեւում եւ որպիսությունը հարցնելուց հետո միայն բարի ճանապարհ մաղթում: Հանդիպում-զրույցները  հատկապես երկարում են շուկայում, երբ խոսքից խոսք փոխանցվում է օրվա նորությունն ու քննարկվում մինչ որեւէ նոր լուրի ի հայտ գալը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքի կենտրոնում ամեն օր հավաքվում են իմաստուն խաղի ու նարդու սիրահարները: Խաղին զուգահեռ՝ խոսակցության հիմնական թեման արտաքին ու ներքին քաղաքականությունն է, երկրին սպասվող ապագայի տեսլականը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համեմատաբար նոր լինելով՝ քաղաքն իրեն բնորոշ խոսակցական լեզու կամ ոճ չունի: Բնակիչներն ուրախությամբ են նշում՝ ի պատասխան հարցին, թե «որտեղի՞ց ես», վերջին տարիներին բոլորն ասում են՝ «Չարենցավանից», մինչդեռ նախկինում յուրաքանչյուրը նշում էր այն վայրը, որտեղից եկել է Չարենցավան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մայրաքաղաքի հետ կապը բնակիչների համար առավել հասանելի է դառնում  Չարենցավան-Երեւան ամենօրյա երթուղու շնորհիվ:

 

Ի՞նչ ուտել Չարենցավանում

 

Չարենցավանը իրեն բնորոշ որեւէ  ճաշատեսակ չունի: Քաղաքի հյուրերն իրենց քաղցը կարող են հագեցնել կենտրոնական հատվածում գործող արագ սննդի կետերում, որտեղ նրանց կառաջարկեն ավանդական ուտեստներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ակտիվ ժամանցի սիրահարների համար Չարենցավանը, թերեւս, ամենահարմար քաղաքը չէ: Տեղացիները հյուրերին ասում են՝ մեր քաղաքը հանգիստ, խաղաղ ու ընտանեկան վայր է, իսկ առավել ակտիվ ժամանցի համար կարելի է ընդամենը մի քանի կիլոմետր հատել եւ տեղափոխվել Աղվերան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքի մշակույթի տանը դասական ու ժամանակակից համերգներ են լինում: Բնակիչները կարոտով են հիշում խորհրդային տարիներին գործած կինոյի շենքի, այնտեղ ունեցած ժամադրությունների ու դիտած կինոնկարների մասին՝ հույս հայտնելով, որ կինոէկրանն այնտեղ մի օր կրկին կմիանա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Չարենցավանն անվտանգ ու խաղաղ է

 

ՎՏԲ-Հայաստան բանկի Չարենցավանի մասնաճյուղի ավագ մասնագետ Լուսինե Բալասանյանը չարենցավանցի լինելու հանգամանքով հպարտանում է: Ասում է՝ իր ծննդավայրը գրավիչ է դեռեւս կերտվող պատմությամբ, մարդկանցով ու գեղեցիկ փողոցներով:

 

 

Մասնաճյուղի կառավարիչ Վարդան Թոփալյանն կարեւորում է  քաղաքում կթական բարձր մակարդակն ու ցավով նշում մշակութային կենտրոնների բացակայությունը: Խոսելով առանձնահատկության մասին՝ մեր զրուցակիցը նկատում է՝ Չարենցավանն աչքի է ընկնում իր անվտանգ ու խաղաղ լինելով:

 

 

Իսկ կառավարիչի տեղակալ Վահագն Մկրտումյանը Չարենցավանի հիմնական գրավչությունը համարում է քաղաքի մաքրությունն ու հանգստությունը, բնակիչներին առանձնացնում իրենց աշխատասիրության եւ ստեղծագործ լինելու համար: 

 

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

 

Կարդացեք նաեւ.

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Աբովյան

 

Ծանոթ-անծանոթ քաղաքներ՝ Էջմիածին

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին